Հակակոռուպցիոն դատարանի բակում լարված իրավիճակ է

17/4/2026 15:16

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը աջակիցների ծափերի ներքո ժամանել է դատարան։ Տասը ամիս տևած քննությունից հետո ապրիլի 15–ին մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր: Նիստի ընթացքում Դատարանի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել, քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև։ ՆԳՆ հաղորդմամբ՝ 17 անձ բերման է ենթարկվել․ նրանց թվում է նաև «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը, նա վնասվածքներ է ստացել, ճակատից արյուն է հոսում։