Սամվել Կարապետյանի նկատմամբ 4 միլիարդ դրամ գրավ է կիրառվել
17/4/2026 15:32

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի համար վճարվել է աննախադեպ բարձր գրավ՝ ավելի քան 10 միլիոն դոլար․ այս մասին դատական նիստի ժամանակ ասել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Գրավի չափը աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ` 4 միլիարդ դրամ»,- նշել է փաստաբանը։
Դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր քննում է Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը փոփոխելու հարցը։