Շատ շուտով ուժեղ Հայաստան ենք ունենալու
17/4/2026 16:43

Իրավական համակարգի ապօրինություններն ուղղված են իմ, մեր թիմի դեմ, որ կանգնեցնեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը: Փոփոխությունները լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ենք ունենալու,- այս մասին Դատարանում ելույթի ժամանակ ասել է Սամվել Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը վերսկսել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Նախորդ դատական նիստում փաստաբանները միջնորդեցին, որ դատավորն առաջնահերթ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: