Թեհրանում երկրաշարժ է գրանցվել

17/4/2026 18:14

Իրանի մայրաքաղաքում այսօր, ժամը 15․28-ին 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Բումեհեն շրջանում, մայրաքաղաքի արեւելյան շրջանում։ Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկական կենտրոնը տեղեկացրել է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 8 կիլոմետր խորությունում։