Առևտրային նավերի անցումը Հորմուզով բաց է

17/4/2026 18:15

Բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով հայտարարվում է ամբողջությամբ բաց,- այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: «Լիբանանում հաստատված հրադադարին զուգահեռ՝ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով հայտարարվում է ամբողջությամբ բաց հրադադարի մնացյալ ժամանակահատվածի համար՝ Իրանի Իսլամական Հանրապետության Նավահանգիստների և ծովային կազմակերպության կողմից արդեն իսկ հայտարարված համակարգված երթուղով»,- գրել է ԱԳ նախարարը: