Էրդողանը խոսել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման մասին
17/4/2026 18:18

Թուրքիան Ադրբեջանի հետ համակարգմամբ առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը,- Անթալիայի V դիվանագիտական ֆորումի բացմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք քայլ առ քայլ առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և դա անում ենք Ադրբեջանի հետ համակարգված կերպով»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը: