Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
17/4/2026 19:16

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը որոշում կայացրեց 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը` որոշակի սահմանափակումներով:
Այս մասին դատարանից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։
Դատարանը թույլ տվեց նաեւ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն հարցազրույցներ տա։