Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/4/2026 10:12

Քիչ առաջ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին, այս մասին գրել էր «Ժողովուրդ»-ը: Ըստ կայքի տեղեկությունների` ձերբակալությունը տեղի է ունեցել ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում. պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն նա աշխատանքի չի ներկայացել։ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ։