Առաջիկայում կարող են Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ ավիաչվերթեր իրականացվել
18/4/2026 12:51

Առաջիկայում կարող են Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ ավիաչվերթեր իրականացվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Փաշինյանը։
«Ստամբուլ-Երևան չվերթերի մասին պայմանավորվածությունը Թուրքիայի նախագահի հետ ձեռք է բերվել Չինաստանում կայացած հանդիպման ընթացքում։ Ինքն ասաց՝ եթե Հայաստանը դեմ չէ, թուրքական ավիաուղիները կարող են Երևան թռիչքներ իրականացրել: Ինչ վերաբերում է Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների զարգացմանը՝ վաղուց ժամանակն է աշխատանքային օրակարգում ներառել թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ շփումները»,- նշել է նա: