«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է
18/4/2026 12:54

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։ Այս մասին այսօր հայտարարվել է կուսակցության համագումարում։
Համագումարում նաև ներկայացվել է կուսակցության նախընտրական ցուցակը։ Ցուցակում առաջին համարը Լևոն Զուրաբյանն է, նրան հաջորդում են Արամ Մանուկյանը, Տաթև Զորյանը, Սամվել Աբրահամյանը, Ավետիս Ավագյանը, Եվա Ադամյանը, Ալեքսան Հակոբյանը, Արամ Բաղրամյանը, Լիլիկ Թառլամազյանը, Մամիկոն Կանոյանը։