Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի հետ

18/4/2026 16:17

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի հետ: Պատրիարքարանից հաղորդում են, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ՀՀ ԱԺ խոսնակի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանի կառավարության միջև վերջին մեկ տարում ընթացող առճակատման առնչությամբ։ Նա հույս է հայտնել, որ այս ապարդյուն առճակատումը կավարտվի մոտ ապագայում, և որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կառավարության միջև կվերականգնվի հաշտությունն ու համերաշխությունը: