Սա Էփշթեյնի դոսյեից ուշադրություն շեղելու նրա խղճուկ փորձն է

19/4/2026 15:35

Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պատերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործից, ասել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քամալա Հարիսը: «Ընդհանուր առմամբ, այժմ ԱՄՆ-ում իշխանության ղեկին է գտնվում երկրի պատմության մեջ ամենակոռումպացված, կոպիտ և ոչ կոմպետենտ վարչակազմը»,- նշել է նախագահի նախկին թեկնածուն։