Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու համար մեկնարկել է ստորագրահավաք

19/4/2026 21:32

Սրբազան Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացնելու նպատակով մեկնարկել է ստորագրահավաք։ Այս մասին գրել է Մարտուն Գրիգորյանը։ «Այսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին։ Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում մատուցված պատարագին ներկա էր նաև մեր Սրբազանը։ Սրբազան Հա՛յր, սա էլ կանցնի, վստահ եմ»,-գրել է նա։