Դատարանը մերժել է կալանավորելու միջնորդությունները

20/4/2026 09:35

Երկու օր առաջ Հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները,- գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Տղերքը արդեն տանն են: Մնաց 48 օր»,- նշել է նա։ Ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ երկուսի նկատմամբ` «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի և Մայիս Բաղումյանի նկատմամբ՝ կալանքի։ Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է խուլիգանություն, իսկ Մասիս Բաղումյանը՝ ոստիկանին դիմադրելու և խուլիգանության համար։ «Ուժեղ Հայաստանը» տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապի դրսևորում։