24 ժամ ջուր չի լինելու
20/4/2026 12:13

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրի մաքրման կայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի՝ Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:
Բացի այդ, շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Մ. Բաղրամյան, Մխ. Հերացի, Մակի, Շինարարներ, Հայրենյաց, Վերածնունդ, Խ. Աբովյան և Ռ. Եղոյան փողոցների, 108 թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: