Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

20/4/2026 17:15

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ 2025թ. դեկտեմբերի 25-ին մեղադրյալ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: