Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից
20/4/2026 19:04

Քանի որ բազմաթիվ հարցեր ստացանք, թե ինչու է Բագրատ Սրբազանը հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, ցանկացանք պարզաբանում տարածել,- նշված է Բագրատ Սրբազանի ֆեյսբուքյան էջում։
«Բանն այն է, որ ՀՀ Արդարադատության նախարարության ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր: Շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները` անհատ եկեղեցականների հետ կնքվել են աշխատանքային պաշմանագրեր:
Զինված ուժերից գնդերեցներին հեռացնելուց հետո սա հաջորդ քայլն է` պետական կառույցների և Մայր Աթոռի համագործակցությունը դադարեցնելու:
Հիշեցնենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև կա կնքված պայմանագիր քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայություն մատուցելու համար: Վերագրյալի պատճառով` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նման որոշում է կայացրել»: