Դանակահարել են ավտոբուսի վարորդին

21/4/2026 10:18

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան՝ Երևանում Հալաբյան փողոցում։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին»,- ասաց Սարգսյանը։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։