Սամվել Կարապետյանն է պետք մեր երկրին

21/4/2026 10:56

Այս պահին Սամվել Կարապետյանն է պետք մեր երկրին, որովհետև տնտեսական առումով մենք ունենք մեծ մարտահրավերներ: Նա մեր երկրին բարեկեցություն է բերելու: Այս մասին Արմենիա ՀԸ «Ժամը» լրատվականի եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Իր կապերով, իր հնարավորություններով միայն նա կարող է այդ մեծ փոփոխությունը ապահովել, այստեղ մասշտաբ է պետք, որը նա կարող է բերել: Վերջապես Սփյուռքից գտնվել է հայ, ով պատրաստ է այս ամբողջ բեռը իր վրա վերցնել, որևէ անձնական շահ չհետապնդել, անգամ անցնել կալանքի միջով, բայց տանել այս բեռը, որովհետև մենք արդեն հոգնել ենք թույլ երկրի քաղաքացի լինելուց: Երկրում մեծ շրջադարձ կատարելու համար փոփոխություն է պետք, այդ փոփոխությունը բերողը հայկական ամենամեծ կառույցի փորձ ունեցող մարդը կարող է լինել: Ճակատագիրը ստացվել է այնպես, որ նա պատրաստ է, մնում է մեր ժողովուրդը գա այդ մտքին, որ մեծ փոփոխություն հնարավոր է: Հույս պետք է դնենք այն մարդու վրա, ում անցած ճանապարհը բոլորին հայտնի է, և ում ամբողջ անցած ճանապարհով մի թերություն դեռ չեն կարողացել գտնել»: