Քննարկվելու են Հայաստանում ստեղծվելիք ԵՄ նոր առաքելությունը

21/4/2026 12:53

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է Եվրոպական միության համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը՝ կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ։ Կալասը նշել է, որ նիստի ընթացքում քննարկվելու են Հայաստանում ստեղծվելիք ԵՄ նոր առաքելությունը և Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման ուղիները։