Միխայիլ Գալուզինը ընդունել է Գուրգեն Արսենյանին
21/4/2026 15:10

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկկողմ օրակարգի արդի հարցեր՝ բարձրագույն մակարդակով տեղի ունեցած վերջին շփումների համատեքստում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների որոշ արդիական հարցեր՝ Մոսկվայում բարձրագույն մակարդակով կայացած ռուս-հայկական վերջին բանակցությունների արդյունքների լույսի ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ։