Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած կուսակցությունը միացել է մեզ

21/4/2026 21:37

Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած կուսակցությունը միացել է մեզ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Աշխարհում 4 միլիարդատեր կա, որ կալանավորված է, որոնցից 2–ը հայ են։ Եթե նրանք չլինեին հայրենասեր, մեկը Բաքվի բանտում չէր լինի, մյուսը հայաստանում այսքան ամիս կալանքի տակ չէր լինի՝ իր եկեղեցին պաշտպանելու համար։ Ժամանակն է եկել մեր երկրում արդարության վերականգնման, ժամանակն է, որ մեր ազգի ուժեղ որդիներն իրենց տեղը զբաղեցնեն մեր երկրի կառուցման հարցում»,-նշել է նա։ Նարեկ Կարապետյանը նշեց, որ պատրաստ են միավորվել այն ուժերի հետ, որոնք պատասխանատու չեն այսօր երկրում ստեղծված իրավիճակի համար։