Խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև

22/4/2026 14:58

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի,- Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նա նշել է, որ Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: Սկսվել են առևտրային հարաբերություններ, մասնավորապես՝ նավթամթերքի արտահանում Ադրբեջանից Հայաստան: Նշելով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև փոխադարձ այցերի և հանդիպումների մեկնարկի մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ դա նպաստում է իրավիճակի կարգավորմանը: