Մեքենան գլորվել է ձորը, զոհ կա

22/4/2026 15:59

Այսօր 12։00-ի սահմաններում Ագարակ-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Արայիկ Ա․-ն իր վարած «Lada Granta» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը տեղում մահացել է։