Փաշինյանը շնորհավորել է ՀՀ նախագահին

22/4/2026 17:13

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք խնդրեմ ջերմագույն շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։ Ձեր երկարամյա հանրային-քաղաքական գործունեության ընթացքում Ձեզ ճանաչել եմ որպես սկզբունքային, պատասխանատու, պրոֆեսիոնալ գործիչ, ով առաջնորդվում է պետության և ժողովրդի շահերով։ Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր այդ հատկանիշները դրսևորվում են նորովի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի։ Թույլ տվեք, առիթից օգտվելով, Ձեզ շնորհակալություն հայտնել Կառավարության գործունեությանը Ձեր ցուցաբերած անսասան աջակցության համար։ Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ լավագույնն եմ մաղթում Ձեր ծննդյան 67-րդ տարեդարձի առիթով»։