Բյուրեղավանում ծանր դեպքեր չկան․ ԱՆ
22/4/2026 17:18

Բյուրեղավանում երեկվանից գրանցվել են շտապօգնության մի շարք կանչեր՝ ընդհանուր թուլություն, ջերմություն, փսխում գանգատներով։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները շտապ կերպով իրականացրել են համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում։ Դրանց արդյունքը լրացուցիչ կհայտնենք, լաբորատոր հետազոտություններից հետո։
Այս պահին ծանր դեպքեր չունենք, ունենք հոսպիտալացվածներ Աբովյանի բժշկական կենտրոնը, առողջական վիճակները հիմնականում բավարար է և միջին ծանրության, բարդություններ չկան։
Այս պահի դրությամբ հիվանդանոցում 5 անձ է, բայց այս թիվը կարող է ավելանալ, քանի որ, կարող է ջերմությամբ կամ այլ ախտանշաններով մարդկանց բերեն»,– հայտնում են Առողջապահության նախարարությունից։