Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել

22/4/2026 20:53

Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել․ այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ «Կատարված քիմիական հետազոտությունների՝ ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են»,- նշվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր Բյուրեղավանից մի շարք բնակիչներ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ՝ ջերմության, փսխման, փորլուծության նշաններով։