Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ
23/4/2026 13:56

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հայտնել է Պապիկյանը։
«Վարչապետ Կոբախիձեին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:
Ներկայացրել եմ փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել ենք, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը»։