ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից
23/4/2026 18:54

ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն, հայտնում են ԿԸՀ-ից։
Նշենք, որ քաղաքական ուժերի մեծ մասն այսօր է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։