Մեկնարկել է ավանդական Ջահերով երթը
23/4/2026 20:47

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը, որը կազմակերպվել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից։
Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։