Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդ
24/4/2026 10:14

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ:
Նրան ուղեկցում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հուշարձանի մոտ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարում էր ՀՀ օրհներգը։
Պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Առավոտից ոստիկանները փակել են հուշահամալիր տանող ճանապարհը և մարդկանց թույլ չէին տալիս բարձրանալ հուշահամալիր։