Ոգեկոչում ենք Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

24/4/2026 11:58

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որն իրականացվել է 111 տարի առաջ»,- այս մասին X-ի էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին: 2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիան դարձավ առաջին խոշոր եվրոպական երկիրը, որը ցեղասպանության ճանաչմանը տվեց օրենքի ուժ, իսկ 2019 թվականին, Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: