Վեհափառն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
24/4/2026 12:05

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կատարվում է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Այս առիթով հուշահամալիր է բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
Իսկ ժամը 11։00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։