ՌԴ-ն հայ ժողովրդի հետ միասին uգում է

24/4/2026 16:46

Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ միասին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Այսօր մենք մեր խորին կարեկցանքն ենք հայտնում հայ ժողովրդին, սգում ենք, ինչպես միշտ, նրա հետ միասին այս օրը։ Ես նաև կցանկանայի հիշեցնել, որ Ռուսաստանի դիրքորոշումն օբյեկտիվ է և հետևողական՝ ազգային հատկանիշով զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացում ունենալ»,- ասել է դիվանագետը և ընդգծել, որ Ռուսաստանում հենց սկզբից այս սարսափելի ողբերգությունն ընկալել են որպես սեփական վիշտ։