Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը

24/4/2026 19:49

Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը, իշխանություններն ուզում են մոռանալ՝ իրենց գործն է,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Իրենք ուզում են մոռանալ, դա իրենց գործն է, բայց անհնար է, բառիս բուն իմաստով ոչ ոք չի կարող այն մոռացության տալ»,- նշել է նա: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ իշխանությունները չեն վիրավորվում Արցախում քանդված եկեղեցիների իրողությունից, բայց վիրավորվում են Թուրքիայի դրոշը այրելուց, նախագահը նշել է, որ դա իրենց քաղաքականությունն է, նորություն չէ: «2-3 օր առաջ էր, որ հարցին, թե իրենք քայլեր կձեռնարկեն կապված Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման հետ, ես ասացի, որ ոչ»: