Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ և թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
24/4/2026 20:12

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նախագահին ուղեկցում էին տիկինը՝ Բելլա Քոչարյանը, և թոռնիկը։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ոչ մի կառավարություն չի կարող այս ամենը փակել կամ մոռացության տալ, եթե ժողովուրդը Ցեղասպանության հիշատակի վերաբերյալ իր կարծիքը հայտնում է այսպիսի հոսքով։
Քոչարյանը հիշեցրել է, որ իր նախագահության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչել են Ցեղասպանության փաստը, և եթե ՀՀ ներկայիս իշխանությունը շարունակեր այս գործը, ի վերջո Հայոց ցեղասպանություն փաստը ժխտելն անիմաստ կդառնար նաև Թուրքիայի համար։