Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ

24/4/2026 21:09

Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը հավասարը չունեցավ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Վրաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց 86 կգ քաշայինների պայքարում 19-ամյա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը (107+141): Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Լիանա Գյուրջյանը երկամարտում հավաքեց 236 (101+135): Լիանա Գյուրջյանը՝ երկամարտի արդյունքով 5-րդն է: Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 102 կգ, 105կգ եւ 107 կգ: Լիանա Գյուրջյանը միայն մեկ մոտեցում հաջողեց, որով պոկեց 101 կգ: Էմմա Պողոսյանն այս վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալի, Լիանա Գյուրջյանը՝ 9-րդն է: Հրում վարժությունում Պողոսյանը երեք հաջող մոտեցում կատարեց՝ 132 կգ, 134 կգ եւ 141 կգ: Այս քաշում նա վաստակեց փոքր ոսկե մեդալ: Լիանա Գյուրջյանը հրեց՝ 130 կգ, ապա 135 կգ, երրորդ մոտեցումը՝ 141 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի: