Վեհափառի այցի մասին գրառումը ջնջվել է Ցեղաuպանության թանգարան ինստիտուտի էջերից

24/4/2026 21:14

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել են Վեհափառի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ: Ժամեր անց՝ և՛ կայքից, և՛ սոցցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ: Թանգարան ինստիտուտի կայքում անդարադարձ կա միայն վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցին։ Ավելի ուշ Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է, թե առանց իր հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ, սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես, աշխատակիցներից մեկը «շատ կոպիտ սխալ է գործել». նրա տեղադրած նկարներն ու տեքստի բովանդակությունն իրար հետ կապ չեն ունեցել, և այդ լուրն ընդհանրապես չպետք է հրապարակվեր։ «Մենք դնում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը։ Այսինքն, եթե մենք մասնակցություն չունենք, անգամ պատշաճ էլ չի, գեղեցիկ էլ չի դնել։ Եթե էպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ–որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»,- ասել է նա։