Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում
24/4/2026 21:16

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ դստեր և թոռնիկների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: