Մեքենան ընկել է ջրանցքը

24/4/2026 23:14

Այսօր ժամը 15։10-ի սահմաններում իրավապահներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Հաղթանակ թաղամասի ջրանցք ավտոմեքենա է ընկել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Վ․-ն, իր «Opel»-ով հայտնվել է ջրատարում, նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դուրս բերել ջրից։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։