Ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից

25/4/2026 10:59

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միացյալ Նահանգներին լիովին հուսալի գործընկեր չի համարում։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Բոլորը տեսնում են, որ թիվ մեկ տերությունը՝ ԱՄՆ-ն, կարող է դաշնակից լինել որոշ երկրների համար, բայց այդ դաշնակիցն այլևս այդքան հուսալի չէ»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը: Նրա կարծիքով՝ «արդեն ոչ ոք չի կարող ԱՄՆ-ին լիարժեք գնահատել որպես դաշնակից, որի վրա կարելի է հույս դնել»։