Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի պատարագ է մատուցվել

25/4/2026 18:18

Ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Պատարագը մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ։