Քոուլ Ալենը խոստովանել է, որ ցանկացել է սպանել Թրամփի վարչակազմի անդամներին

26/4/2026 12:59

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողը՝ Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Ալենը, խոստովանել է, որ ցանկացել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամներին․ այս մասին հայտնում է CBS News-ը: Լրատվամիջոցի տեղեկություններով, միջադեպի ժամանակ առնվազն հինգից ութ կրակոց է արձակվել։ Գիշերային մամուլի ասուլիսի ժամանակ Կոլումբիայի շրջանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ջեֆ Քերոլը հայտնել է, որ կասկածյալը զինված է եղել որսորդական հրացանով, ատրճանակ-գնդացրով և մի քանի դանակով, երբ փորձել է հարձակվել Washington Hilton հյուրանոցի մուտքի մոտ տեղակայված անցակետի վրա։ Իրավապահ մարմինները հայտնել են նաև, որ կասկածյալը վնասվածքներ չի ստացել, և նրան հոսպիտալացրել են առողջական վիճակը գնահատելու համար։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է Գաղտնի ծառայության մեկ սպա, սակայն նրան պաշտպանել է զրահաբաճկոնը, և ակնկալվում է, որ նա շուտով կապաքինվի։