Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

26/4/2026 19:16

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 110+ կգ քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն դարձավ Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը։ Լալայանը պոկում վարժությունն ավարտեց 210 կգ արդյունքով՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Լալայանը հաջողությամբ գլխավերևում պահեց 241 կգ ծանրաձողը՝ այս ձևում ևս լինելով լավագույնը: Երկամարտի 451 կգ ընդհանուր արդյունքով Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: