Խնամքի կենտրոնում 2 դի է հայտնաբերվել
26/4/2026 19:20

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ապրիլի 16-ին Քանաքեռ շրջանցիկ թունել 52 հասցեում գործող «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում տեղի ունեցած 2 մահերի դեպքով։
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 05։40-ի սահմաններում, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնում դիեր կան։
Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և նշված կենտրոնում հայտնաբերվել է 38-ամյա Հերիքնազ Ս․-ի դին։ Ժամեր անց ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված խնամքի կենտրոնում ևս դի կա։ Նշված կենտրոնում հայտնաբերվել է 74-ամյա Ներսես Ե․-ի դին։