Ժողովուրդը ոգևորված է, զգում է, որ մենք շուտով փոփոխություններ ենք բերելու

27/4/2026 21:22

Առհասարկ ինձ ոգևորում են հաջողությունները բոլոր բնագավառներում, հիմա ոգևորում է այն, որ մենք կամաց-կամաց արթնացնում ենք հայ ժողովրդին, ժողովուրդը ոգևորված է, զգում է, որ մենք շուտով փոփոխություններ ենք բերելու,- այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ «Ինչքան քիչ ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության վրա, դրանից հայ ժողովուրդը ավելի շատ օգուտներ է ունենալու, Փաշինյանն ու իր կառավարությունը բացարձակ առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ, ում պետք էր հարգել Ցեղասպանության փաստը, որ կուսակցություններին պետք էր, նրանք ցույց տվեցին իրենց հայրենասիրությունը»,- ասել է Կարապետյանը և նշել, որ Փաշինյանը շեֆից շատ է վախենում․ «Բա որ Ալիևը բարկանա։ Եթե մի մարդ իր խմբակով հարձակվում է Էջմիածնի վրա, իր համար ինչ կապ ունի Արցախում 100 եկեղեցի կքնադեն, թե չեն քանդի»։ Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը ցանկանում է 300,000 ադրբեջանցի բնակեցնել Հայաստանում, Կարապետյանն ասել է․ «Դրանում Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնելու, Սևանի Գյոլչա դառնալու վտանգն եմ տեսնում, բայց մի անհանգստացեք մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ, որից մեկը թղնելու ենք Փաշինյանի համար՝ թմբուկ նվագելը»,- ասել է նա։