ԱԹՍ արտադրողներին անհրաժեշտ է լայն արտոնություններ տրամադրել
27/4/2026 23:04

Անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքեր արտադրողներին լայն հարկային արտոնություններ տրամադրել,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նա պարզաբանել է, որ այդ արտադրանքի իրացման համար կա հսկայական շուկա՝ Ռուսաստանը և ԵԱՏՄ այլ երկրները։
«Նույնը վերաբերում է էլեկտրոնիկայի և բժշկական սարքավորումների արտադրությանը։ Հարկային արտոնությունների տրամադրման միջոցով պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի արտասահմանյան ընկերություններն իրենց արտադրությունը տեղափոխեն Հայաստան։ Մեկ այլ գրավիչ առանձնահատկություն է Հայաստանում համեմատաբար էժան աշխատուժը։ Կարելի է զբաղվել գոնե արտադրանքի առանձին բաղադրիչների արտադրությամբ, իսկ հետո ամբողջական ցիկլեր գործարկել»,- նշել է Քոչարյանը։