Անդո Կիվիբերգի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

28/4/2026 22:11

Էստոնիայի Ռիյգիկոգուի Սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Էստոնացի պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերին ու նյութերին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: