Ավանեսյանին առաջադրված մեղադրանքն իրավական հիմք չունի
29/4/2026 09:15

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արամ Վարդևանյանն անդրադարձել է Արթուր Ավանեսյանի «քրեական գործի» բացակայության, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայությանը, ինչպես նաև իրավունքի գերակայության անհրաժեշտության, համաներմանը և համերաշխությանը։
«Արթուր Ավանեսյանին առաջադրված մեղադրանքը, հարուցված վարույթը որևէ հիմք չունեն։ Արթուր Ավանեսյանի գաղտնալսումից հետո հրապարակված ձայնագրությունն ակնհայտորեն կենցաղային խոսակցություն է՝ մի քանի ամսվա վաղեմության, ինչը չէր կարող հանդիսանալ կալանքի հիմք»,- հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը և նշել, որ Արթուր Ավանեսյանի նկատմամբ քաղաքական կալանք է կիրառվել։