Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է

29/4/2026 12:04

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։ «Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,– հայտնել են ԱԳՆ–ից: Ադրբեջանական ԶԼՄ–ներում առավոտյան տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան․ նա Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։ Քաղավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել: